-
24.01.2021|
14:20
Հունվարի 23-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը:
-
23.01.2021|
15:49
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և ծրագրել փետրվարին հանդիպել՝ հայտնում է REUTERS-ը: Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ:
-
21.01.2021|
16:20
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Նրանք հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:
-
21.01.2021|
16:17
Կառավարության որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Գործադիրի այսօրվա` ավելի վաղ կայացրած մեկ այլ որոշմամբ Տիգրան Պետրոսյանը ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից։
-
21.01.2021|
16:12
Հայաստանի ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին եղել է Հայաստանի ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Նա շրջել է զորամասի շենք-շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
-
19.01.2021|
21:10
Վերջին շրջանում կտրուկ ավելացել են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող ապատեղեկատվությունները։ Տելեգրամ-ալիքներից մեկը օրերս տեղեկատվություն էր տարածել, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ և համոզել վերջինիս՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
-
19.01.2021|
12:37
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի, հաղորդում է հայկական կողմը:
-
17.01.2021|
13:38
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»։
-
14.01.2021|
13:17
Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և որակում գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը»:
-
29.12.2020|
21:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.